Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Գերմանիայի Հալե քաղաքում հուլիսի 18-ին կայացած մենամարտում 35-ամյա Աբրահամը նոկաուտով 6-րդ ռաունդում հաղթեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին, որին ռինգում հանդիպեց չորրորդ անգամ:
1-3-րդ ռաունդները նման էին իրար: Շտիգլիցն ավելի ակտիվ էր սկսում, բայց Աբրահամն աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ՝ ակտիվանալով վերջնամասում: Հայ բռնցքամարտիկի առավելությունն ակնհայտ էր չորրորդ ռաունդում, որում Արթուրի ուժգին հարվածներից հետո մրցավարը հաշիվ բացեց, բայց գերմանացին կարողացավ շարունակել մենամարտը: Հաջորդ ռաունդում եւս Աբրահամն ավելի լավ տեսք ուներ, իսկ 6-րդ ռաունդում Շտիգլիցը հայտնվեց ռինգի հատակին: Գերմանացին մեծ դժվարությամբ ոտքի կանգնեց եւ ցանկանում էր շարունակել մենամարտը, սակայն նրա մարզիչը սպիտակ սրբիչ ցուցադրեց, ինչից հետո մրցավարը հաղթանակը շնորհեց Արթուր Աբրահամին:
Մենամարտին ներկա էր նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մենամարտի վերջում նաեւ բարձրացավ ռինգ եւ շնորհավորեց Արթուր Աբրահամին:
Հայ բռնցքամարտիկը 43-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրեց 47-րդ մենամարտը եւ 29 անգամ հաղթեց նոկաուտով: Շտիգլիցն անցկացրեց 52-րդ մենամարտը եւ կրեց 5-րդ պարտությունը:
Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերում 2 անգամ հաղթել էր հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ տեխնիկական նոկաուտով առավելության էր հասել գերմանացին:
Մենամարտի ամբողջական տեսանյութը





.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


.jpg)
.jpg)


.jpg)




.jpg)
.jpg)



.jpg)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի