22:17  +04,  6 հուլիսի, 2015

Միխայել Շումախերի դուստրը՝ ձիասպորտի Եվրոպայի չեմպիոն

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի դուստր Ջինա Մարիան դարձել է ձիասպորտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, հաղորդում է mirror-ը։ Առաջնության մասնակցել են ինը երկրների 46 մարզիկներ։ Ջինա Մարիան նաեւ օգնել է Գերմանիայի հավաքականին նվաճել թիմային գավաթը։

Հիշեցնենք, որ Շումախերի որդին մասնակցում է Ֆորմուլա-4-ի մրցումների։

Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից հետո անցնում է վերականգնողական փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ