22:17 6 հուլիսի, 2015Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի դուստր Ջինա Մարիան դարձել է ձիասպորտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, հաղորդում է mirror-ը։ Առաջնության մասնակցել են ինը երկրների 46 մարզիկներ։ Ջինա Մարիան նաեւ օգնել է Գերմանիայի հավաքականին նվաճել թիմային գավաթը։
Հիշեցնենք, որ Շումախերի որդին մասնակցում է Ֆորմուլա-4-ի մրցումների։
Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից հետո անցնում է վերականգնողական փուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.