12:10  ,  22 հունիսի, 2015

Միհրան Հարությունյանը՝ որսի ժամանակ (ֆոտո)

Առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը նաեւ որսի սիրահար է:

«Եղբորս հետ՝ որսի ժամանակ»,- Instagram-ում գրել է հայ ըմբիշը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը դեռ Հայաստանի միակ մեդալն է նվաճել Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 0:2 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին եւ նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը կիսաեզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիեւին (8:5), իսպանացի Սանչես Նավարոյին (6:0), բուլղարացի Կոնստանտին Ստասին (8:0) եւ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (9:1): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում