NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի մասնակիցներին Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում:
Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 64 կգ քաշային կարգ: Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում: Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող:
«Ադրբեջանի ռինգում հանդես գալու արդեն փորձ ունեցել եմ: Երկու անգամ մասնակցել եմ Բաքվում կայացած աշխարհի առաջնություններին: Գիտեմ, պատկերացնում եմ, թե ուր ենք գնում, որտեղ են պայքարելու, ինչ մթնոլորտում է անցնելու բոլորիս պայքարը մեդալի համար: Եվ արդեն փորձ ձեռք բերած ավելի վստահ եմ դուրս գալու Բաքվի ռինգ, որպեսզի հաղթանակ տանեմ: Սա շատ լավ հնարավորություն է այդ երկրում բարձրացնել մեր դրոշը եւ ապացուցել, որ մենք ուժեղ ենք: Կռվող տղայի համար էական չէ, թե որտեղ են մրցումները, ավելին՝ մենք ցույց կտանք մյուս բոլոր պետություններին, որ Հայաստանը ոչնչից չի ընկճվում եւ չի վախենում, որ Խաղերն անցկացվում են Բաքվում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Բաչկովը:
Եվրոպական խաղերում 22-ամյա Բաչկովը ռինգ դուրս կգա հունիսի 21-ին: 1/8 եզրափակիչում նա Երեւանի ժամանակով 19:00-ին կհանդիպի ուկրաինացի Վիկտոր Պետրովի հետ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի