Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանն ավարտեց ելույթը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հրաձգության մրցաշարում:
Հունիսի 21-ին 18-ամյա մարզիկը մասնակցեց հրացանի 50 մետրից 3 դիրքով վարժությանը եւ գրավեց 29-րդ տեղը: Որակավորման փուլում 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Բաբայանը գրանցեց 1131 միավոր, իսկ եզրափակիչ դուրս եկան 1-8-րդ տեղեր գրաված հրաձիգները: Որակավորման փուլին մասնակցեցին 33 մարզիկներ:
Հիշեցնենք, որ Հրաչիկ Բաբայանը Եվրոպական խաղերում մասնակցել էր նաեւ 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը, որում գրավել էր 5-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից հրաձգության մրցաշարում հանդես էր եկել նաեւ 26-ամյա Նորայր Առաքելյանը, որը 8-րդ տեղն էր զբաղեցրել ատրճանակով 50 մետրից մրցաձեւի մրցաշարում:
Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի