Ստավանգերում շարունակվող Norway Chess 2015 սուպերմրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ պարտվեց 58-րդ քայլում: Տոպալովը 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 1 միավոր եւ նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերի հետ կիսում է նախավերջին տեղը:
Սենսացիոն անհաջող խաղ է ցուցադրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը չորս հնարավորից ունի կես միավոր եւ վերջին տեղում է: Չորրորդ տուրում համաշխարհային դասակարգման առաջին համարը սեւերով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին:
Չորրորդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա - ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա)՝ 1:0
Մրցաշարային դրություն. Տոպալով՝ 3.5, Նակամուրա՝ 3, Անանդ, Գիրի՝ 2.5-ական, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Գրիշչուկ՝ 2-ական, Արոնյան, Համեր՝ 1-ական, Կարլսեն՝ 0.5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի