00:28 20 հունիսի, 2015Ստավանգերում շարունակվող Norway Chess 2015 սուպերմրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ պարտվեց 58-րդ քայլում: Տոպալովը 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 1 միավոր եւ նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերի հետ կիսում է նախավերջին տեղը:
Սենսացիոն անհաջող խաղ է ցուցադրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը չորս հնարավորից ունի կես միավոր եւ վերջին տեղում է: Չորրորդ տուրում համաշխարհային դասակարգման առաջին համարը սեւերով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին:
Չորրորդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա - ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա)՝ 1:0
Մրցաշարային դրություն. Տոպալով՝ 3.5, Նակամուրա՝ 3, Անանդ, Գիրի՝ 2.5-ական, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Գրիշչուկ՝ 2-ական, Արոնյան, Համեր՝ 1-ական, Կարլսեն՝ 0.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.