23:07  ,  18 հունիսի, 2015

Norway Chess 2015. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց

Ստավանգերում ընթացող Norway Chess 2015 սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերի հետ: 57-րդ քայլում կողմերը պարտիան ավարտել են ոչ ոքի: Հայ գրոսմայստերն ունի 1 միավոր:

Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Բուլղարացի Վեսելին Տոպալովը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Ամերիկացի Հիկարու Նակամուրան պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Նակամուրան ու Տոպալովը 2.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 2 միավոր ունի Գիրին, 1.5-ական միավոր՝ Անանդը, Վաշյե-Լագրավն ու Կարուանան: Արոնյանից բացի, 1-ական միավոր են վաստակել նաեւ Գրիշչուկն ու Համերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով