Ստավանգերում ընթացող Norway Chess 2015 սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերի հետ: 57-րդ քայլում կողմերը պարտիան ավարտել են ոչ ոքի: Հայ գրոսմայստերն ունի 1 միավոր:
Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Բուլղարացի Վեսելին Տոպալովը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Ամերիկացի Հիկարու Նակամուրան պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Նակամուրան ու Տոպալովը 2.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 2 միավոր ունի Գիրին, 1.5-ական միավոր՝ Անանդը, Վաշյե-Լագրավն ու Կարուանան: Արոնյանից բացի, 1-ական միավոր են վաստակել նաեւ Գրիշչուկն ու Համերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի