13:48  ,  18 հունիսի, 2015

Նեյմարը՝ խաղից հետո ստացած կարմիր քարտի եւ մրցավարական սխալների մասին (ֆոտոշարք)

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Կոլումբիայից կրած պարտությունն ու խաղից հետո ստացած կարմիր քարը: Բրազիլիայի հավաքականի ավագը կարմիր քարտ էր ստացել քաշքշուկին միջամտելու պատճառով:

«Ցանկանում ես կանգնեցնել ինձ, արա դա կանոնների սահմանում: Սակայն ֆուտբոլիստները կոպիտ են խաղում իմ դեմ, իսկ հետո գնդակը դիպչում է ձեռքիս եւ ստանում եմ դեղին քարտ: Հոգնել եմ արդեն այն մրցավարներից, որոնք չեն կարողանում ճիշտ դատել: Այո, խաղից հետո կնֆլիկտ եղավ, բայց ես ոչ ոքի չեմ հրել: Ընդհակառակը, այդ ինձ հրեցին, բայց նույնիսկ չնկատեցի, թե ով արեց դա: Հետո նաեւ կարմիր քարտ ցույց տվեցին ինձ:

Խոստովանում եմ, որ մեր թիմն իր մակարդակից ցածր խաղաց: Ես անցկացրի վատ հանդիպում եւ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Մի օր մեր թիմը պետք է պարտվեր, եւ, ցավոք, դա եղավ այսօր: Ես վստահ եմ իմ թիմակիցներին վրա եւ գիտեմ, որ նրանք կարող են նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globo-ն:

Նեյմարը բաց է թողնելու Վենեսուելայի հավաքականի դեմ խմբային փուլի վերջին տուրի խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում