10:15  ,  18 հունիսի, 2015

Ամերիկայի Գավաթ. Բրազիլացիները պարտվեցին Կոլումբիայի հավաքականին

Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում երկրորդ տուրում բրազիլացիները նվազագույն հաշվով պարտվեցին Կոլումբիայի հավաքականին: C խմբի խաղի միակ գոլը խփեց իսպանական «Գրանադայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն:

Խաղի եզրափակիչ սուլիչից հետո «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն ու «Սեւիլիայի» կոլումբացի ռմբարկու Կարլոս Բական խաղադաշտից հեռացվեցին քաշքշուկի պատճառով:

Բրազիլացիները եւ կոլումբացիներն ունեն 3-ական միավոր: 

Ամերիկայի Գավաթ, երկրորդ տուր, C խումբ

Բրազիլիա – Կոլումբիա՝ 0:1

Ջեյսոն Մուրիլյո, 36

Հռացումներ՝ Նեյմար, 90+6 - Կարլոս Բակա, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում