Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ) պարտվեցին Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի քառորդ եզրափակիչում:
Մեկնարկային գոտեմարտում դաղստանցի Մուրթազալիեւը 3:2 հաշվով հաղթել էր իսպանացի Թեյմուրազ Նասկիդաեւային եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվեց վրացի Սանդրո Ամինաշվիլիին:
Վրացի Լեւան Բերիանիձեն եւս պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 7:2 հաշվով հաղթելով ռուս Խազիմուրատ Գատցալովին: Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն հանդիպեց բելառուս Ալեքսեյ Շեմարովին, որին պարտվեց 0:5 հաշվով:
Հունիսի 18-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, որն անհաջող էր մեկնարկել՝ 1/8 եզրափակիչում 0:7 հաշվով պարտվելով ադրբեջանցի Հաջի Ալիեւին:
Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, նրանք հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես էին եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ), որոնք մեդալ չէին նվաճել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի