Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերում հունիսի 18-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին 3 ներկայացուցիչները՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ):
Վոլոդյա Ֆրանգուլյանն անհաջող մեկնարկեց՝ 1/8 եզրափակիչում 0:7 պարտվելով ադրբեջանցի Հաջի Ալիեւին: Եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Մուսա Մուրթազալիեւը մեկնարկային գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեց իսպանացի Թեյմուրազ Նասկիդաեւային եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:
Լեւան Բերիանիձեն եւս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 7:2 հաշվով հաղթելով ռուս Խազիմուրատ Գատցալովին: Բերիանիձեի հաջորդ մրցակիցը բելառուս Ալեքսեյ Շեմարովն է:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես էին եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ), որոնք մեդալ չէին նվաճել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի