10:40 18 հունիսի, 2015Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերում հունիսի 18-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին 3 ներկայացուցիչները՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ):
Վոլոդյա Ֆրանգուլյանն անհաջող մեկնարկեց՝ 1/8 եզրափակիչում 0:7 պարտվելով ադրբեջանցի Հաջի Ալիեւին: Եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Մուսա Մուրթազալիեւը մեկնարկային գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեց իսպանացի Թեյմուրազ Նասկիդաեւային եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:
Լեւան Բերիանիձեն եւս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 7:2 հաշվով հաղթելով ռուս Խազիմուրատ Գատցալովին: Բերիանիձեի հաջորդ մրցակիցը բելառուս Ալեքսեյ Շեմարովն է:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես էին եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ), որոնք մեդալ չէին նվաճել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.