Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը պարտություն կրեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 57 կգ քաշային կրգում:
Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 4:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Վլադիմիր Դուբովին, սակայն քառորդ եզրափակիչում 6:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Յաշար Ալիեւին: Եթե ադրբեջանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Գարիկ Բարսեղյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հունիսի 17-ին պայքարի մեջ մտած Գրիգոր Գրիգորյանը (74կգ) եւ Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւս պարտություններ էին կրել: Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:11 հաշվով պարտվել էր բուլղարացի Կիրիլ Տերզիեւին: 2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթել էր մակեդոնացի Դեյան Միտրովին եւ դուրս էր եկել 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին: Հայ ըմբիշները կարող են պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթողները հասնեն եզրափակիչ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի