Եվրոպական խաղեր. Գարիկ Բարսեղյանը նույնպես պարտվեց

11:36   17 հունիսի, 2015

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը պարտություն կրեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 57 կգ քաշային կրգում:

Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 4:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Վլադիմիր Դուբովին, սակայն քառորդ եզրափակիչում 6:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Յաշար Ալիեւին: Եթե ադրբեջանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Գարիկ Բարսեղյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հունիսի 17-ին պայքարի մեջ մտած Գրիգոր Գրիգորյանը (74կգ) եւ Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւս պարտություններ էին կրել: Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:11 հաշվով պարտվել էր բուլղարացի Կիրիլ Տերզիեւին: 2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթել էր մակեդոնացի Դեյան Միտրովին եւ դուրս էր եկել 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին: Հայ ըմբիշները կարող են պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթողները հասնեն եզրափակիչ: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.