Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանն անհաջող մեկնարկեց Բաքվում անցկացվող Եվրոպական մարզական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
74 կգ քաշային կարգում հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիեւին: Եթե բուլղարացին հասնի եզրափակիչ, Գրիգոր Գրիգորյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հունիսի 17-ին պայքարի մեջ մտած Գարիկ Բարսեղյանը (57կգ) մեկնարկում հաղթել էր բուլղարացի Վլադիմիր Դուբովին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ադրբեջանցի Յաշար Ալիեւին:
2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 65կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթել էր մակեդոնացի Դեյան Միտրովին եւ դուրս էր եկել 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի