11:00 17 հունիսի, 2015Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանն անհաջող մեկնարկեց Բաքվում անցկացվող Եվրոպական մարզական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
74 կգ քաշային կարգում հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիեւին: Եթե բուլղարացին հասնի եզրափակիչ, Գրիգոր Գրիգորյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հունիսի 17-ին պայքարի մեջ մտած Գարիկ Բարսեղյանը (57կգ) մեկնարկում հաղթել էր բուլղարացի Վլադիմիր Դուբովին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ադրբեջանցի Յաշար Ալիեւին:
2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 65կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթել էր մակեդոնացի Դեյան Միտրովին եւ դուրս էր եկել 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.