23:24  ,  15 հունիսի, 2015

Norway Chess 2015. Կայծակնային խաղում Արոնյանը 6-րդն է

Ստավանգերում մեկնարկած Norway Chess 2015-ում տեղի ունեցավ կայծակնային խաղի մրցաշարը, որի հաղթող դարձավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Կես միավոր հետ մնաց ամերիկացի Հիկարու Նակամուրան: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ հոլանդիացի Անիշ Գիրին բաժանեցին 3-5-րդ տեղերը՝ 5.5-ական միավոր: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակեց 5 միավոր:

Հաջորդ տեղերում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (4 միավոր), բուլղարացի Վեսելին Տոպալովը (3), իտալացի Ֆաբիանո Կարուանան (2.5) եւ նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերը (1.5):

Հիմնական մրցաշարի առաջին տուրը հունիսի 16-ին է: Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Վաշյե-Լագրավի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով