23:24 15 հունիսի, 2015Ստավանգերում մեկնարկած Norway Chess 2015-ում տեղի ունեցավ կայծակնային խաղի մրցաշարը, որի հաղթող դարձավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Կես միավոր հետ մնաց ամերիկացի Հիկարու Նակամուրան: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ հոլանդիացի Անիշ Գիրին բաժանեցին 3-5-րդ տեղերը՝ 5.5-ական միավոր: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակեց 5 միավոր:
Հաջորդ տեղերում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (4 միավոր), բուլղարացի Վեսելին Տոպալովը (3), իտալացի Ֆաբիանո Կարուանան (2.5) եւ նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերը (1.5):
Հիմնական մրցաշարի առաջին տուրը հունիսի 16-ին է: Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Վաշյե-Լագրավի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.