Եվրոպական խաղեր. Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում է եւ կմրցի ադրբեջանցի Ալիեւի հետ

12:18   14 հունիսի, 2015

Միհրան Հարությունյանը նվաճեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 3 րոպե 8 վայրկյանում 9:1 հաշվով հաղթեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին: Նախորդ գոտեմարտերում Միհրանը 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին եւ 1 րոպե 17 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կոնստանտին Ստասին: Եզրափակիչի ուղեգրի համար նա կպայքարի ադրբեջանցի Հասան Ալիեւի հետ: 

Հունիսի 14-ին պայքարի մեջ են մտել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ  85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Չալյանը անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելով դանիացի Մարկ Մադսենին, իսկ Մանուկյանը չեխ Արտուր Օմարովի եւ ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.