23:45  ,  13 հունիսի, 2015

Ռոման Բերեզովսկի. 11 մետրանոց չկար այդ դրվագում

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Պորտուգալիայի հավաքականից 2:3 հաշվով պարտություն կրելուց հետո Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանելը հանդիպումը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը «Հանրապետական» ստադիոնից:

«Սկզբնամասում լավ էինք խաղում եւ խփեցինք շատ գեղեցիկ գոլ: Մեր դարպասին նշանակվեց չհարկադրված 11 մետրանոց: Այսպիսի 11 մետրանոց առաջին անգամ էի տեսնում: Կարծում եմ՝ 11 մետրանոց չկար այդ դրվագում: 1:0-ից հետո մրցակիցն ունենում էր բաց գոտիներ, եւ եթե մենք խփեինք երկրորդ գոլը, խնդիրներ չէին լինի:

Ի տարբերություն ալբանացիների դեմ խաղի, այսօր խաղադաշտում այլ թիմ էր, եւ դա մեր երկրպագուների շնորհիվ է: Տղաները եւս ներդրեցին բոլոր ուժերը: Հենրիխ Մխիթարյանն ու Գաել Անդոնյանը շատ լավ խաղացին, եւ նրանց կարելի էր առանձնացնել մեր թիմում»,- նշել է Ռոման Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ Մոուտինյուն Մխիթարյանի հետ պայքարում վաստակեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Ռոնալդուն եւ հավասարեցրեց հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News