23:45 13 հունիսի, 2015Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Պորտուգալիայի հավաքականից 2:3 հաշվով պարտություն կրելուց հետո Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանելը հանդիպումը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը «Հանրապետական» ստադիոնից:
«Սկզբնամասում լավ էինք խաղում եւ խփեցինք շատ գեղեցիկ գոլ: Մեր դարպասին նշանակվեց չհարկադրված 11 մետրանոց: Այսպիսի 11 մետրանոց առաջին անգամ էի տեսնում: Կարծում եմ՝ 11 մետրանոց չկար այդ դրվագում: 1:0-ից հետո մրցակիցն ունենում էր բաց գոտիներ, եւ եթե մենք խփեինք երկրորդ գոլը, խնդիրներ չէին լինի:
Ի տարբերություն ալբանացիների դեմ խաղի, այսօր խաղադաշտում այլ թիմ էր, եւ դա մեր երկրպագուների շնորհիվ է: Տղաները եւս ներդրեցին բոլոր ուժերը: Հենրիխ Մխիթարյանն ու Գաել Անդոնյանը շատ լավ խաղացին, եւ նրանց կարելի էր առանձնացնել մեր թիմում»,- նշել է Ռոման Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ Մոուտինյուն Մխիթարյանի հետ պայքարում վաստակեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Ռոնալդուն եւ հավասարեցրեց հաշիվը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.