Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Պորտուգալիայի հավաքականից 2:3 հաշվով պարտություն կրելուց հետո Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանելը հանդիպումը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը «Հանրապետական» ստադիոնից:
«Սկզբնամասում լավ էինք խաղում եւ խփեցինք շատ գեղեցիկ գոլ: Մեր դարպասին նշանակվեց չհարկադրված 11 մետրանոց: Այսպիսի 11 մետրանոց առաջին անգամ էի տեսնում: Կարծում եմ՝ 11 մետրանոց չկար այդ դրվագում: 1:0-ից հետո մրցակիցն ունենում էր բաց գոտիներ, եւ եթե մենք խփեինք երկրորդ գոլը, խնդիրներ չէին լինի:
Ի տարբերություն ալբանացիների դեմ խաղի, այսօր խաղադաշտում այլ թիմ էր, եւ դա մեր երկրպագուների շնորհիվ է: Տղաները եւս ներդրեցին բոլոր ուժերը: Հենրիխ Մխիթարյանն ու Գաել Անդոնյանը շատ լավ խաղացին, եւ նրանց կարելի էր առանձնացնել մեր թիմում»,- նշել է Ռոման Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ Մոուտինյուն Մխիթարյանի հետ պայքարում վաստակեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Ռոնալդուն եւ հավասարեցրեց հաշիվը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի 
12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի