Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացրեց պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումից առաջ վերջին մարզումը։ Ներկայացնում ենք մարզման տեսանյութը։
Մասնակցեցին հավաքին հրավիրված 25 ֆուտբոլիստներից 23-ը: Բացակայում էին միայն Յուրա Մովսիսյանը եւ Արթուր Միրանյանը: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը չէր հասցրել վերականգնվել վնասվածքից, իսկ մակեդոնական «Վարդարի» հարձակվողը միացել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականին, որն այս օրերին Երեւանում պատրաստվում է Ռումինիայի դեմ Եվրո-2017-ի ընտրական խաղին:
Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի