21:47  ,  12 հունիսի, 2015

Հայաստանի հավաքականի մարզումը՝ Պորտուգալիայի դեմ խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացրեց պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումից առաջ վերջին մարզումը։ Ներկայացնում ենք մարզման տեսանյութը։

Մասնակցեցին հավաքին հրավիրված 25 ֆուտբոլիստներից 23-ը: Բացակայում էին միայն Յուրա Մովսիսյանը եւ Արթուր Միրանյանը: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը չէր հասցրել վերականգնվել վնասվածքից, իսկ մակեդոնական «Վարդարի» հարձակվողը միացել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականին, որն այս օրերին Երեւանում պատրաստվում է Ռումինիայի դեմ Եվրո-2017-ի ընտրական խաղին:

Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով