Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Պորտուգալիայի թիմի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպման մասին։
«Առաջին խաղս է լինելու այս ընտրական խմբում, այդ պատճառով հուզմունք կա: Եթե դուրս գամ խաղադաշտ՝ ամեն ինչ կանեմ թիմին օգտակար լինելու համար: Պորտուգալիայի հավաքականը շատ ուժեղ մրցակից է, սակայն մենք ուսումնասիրել ենք մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը: Ամեն ինչ կանենք մարզիչի առաջադրանքները կատարելու համար»,- ասաց Բադոյանը:
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը հունիսի 13-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում