Զավեն Բադոյան. Ուսումնասիրել ենք Պորտուգալիայի թիմի ուժեղ եւ թույլ կողմերը

18:52   12 հունիսի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Պորտուգալիայի թիմի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպման մասին։

«Առաջին խաղս է լինելու այս ընտրական խմբում, այդ պատճառով հուզմունք կա: Եթե դուրս գամ խաղադաշտ՝ ամեն ինչ կանեմ թիմին օգտակար լինելու համար: Պորտուգալիայի հավաքականը շատ ուժեղ մրցակից է, սակայն մենք ուսումնասիրել ենք մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը: Ամեն ինչ կանենք մարզիչի առաջադրանքները կատարելու համար»,- ասաց Բադոյանը:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը հունիսի 13-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ 

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.