Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների եւ Կրիշտիանու Ռոնալդուի հայ երկրպագուներին չի հաջողվել Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մուտքի առջեւ տեսնել Արքայական թիմի լեգենդար ֆուտբոլիստին եւ նրա թիմակիցներին։ Պորտուգալիայի հավաքականը տեղակայվել է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Օդանավակայանից ֆուտբոլի թիմն ուղեւորվել է հյուրանոց, սակայն շքամուտքից չի մտել հյուրանոց։
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հյուրանոց են մուտք գործել հետնամուտքից։ NEWS.am Sport-ի տեղեկություններով, Պորտուգալիայի թիմն հունիսի 11-ին հյուրանոցից դուրս չի գա։ Իսկ հունիսի 12-ին կկայանա Պորտուգալիայի հավաքականի մարզումը։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի