20:38 11 հունիսի, 2015Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների եւ Կրիշտիանու Ռոնալդուի հայ երկրպագուներին չի հաջողվել Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մուտքի առջեւ տեսնել Արքայական թիմի լեգենդար ֆուտբոլիստին եւ նրա թիմակիցներին։ Պորտուգալիայի հավաքականը տեղակայվել է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Օդանավակայանից ֆուտբոլի թիմն ուղեւորվել է հյուրանոց, սակայն շքամուտքից չի մտել հյուրանոց։
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հյուրանոց են մուտք գործել հետնամուտքից։ NEWS.am Sport-ի տեղեկություններով, Պորտուգալիայի թիմն հունիսի 11-ին հյուրանոցից դուրս չի գա։ Իսկ հունիսի 12-ին կկայանա Պորտուգալիայի հավաքականի մարզումը։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.