Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն բաց է թողել Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի երրորդ մարզումը Թբիլիսիում:
A Bola-ի համաձայն՝ 27-ամյա պաշտպանը մարզվել է անհատական ծրագրով՝ մարզասրահում ու լողավազանում: Ֆերնանդու Սանտուշի թիմի մնացած բոլոր ֆուտբոլիստներն ընդհանուր խմբում մասնակցել են հունիսի 10-ին Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում կայացած մարզմանը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Երեւանում: Պորտուգալիայի հավաքականը Թբիլիսիից Երեւան կժամանի հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, եւ կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի