Կոենտրաուն բաց է թողել Պորտուգալիայի հավաքականի մարզումը

09:11   11 հունիսի, 2015

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն բաց է թողել Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի երրորդ մարզումը Թբիլիսիում:

A Bola-ի համաձայն՝ 27-ամյա պաշտպանը մարզվել է անհատական ծրագրով՝ մարզասրահում ու լողավազանում: Ֆերնանդու Սանտուշի թիմի մնացած բոլոր ֆուտբոլիստներն ընդհանուր խմբում մասնակցել են հունիսի 10-ին Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում կայացած մարզմանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Երեւանում: Պորտուգալիայի հավաքականը Թբիլիսիից Երեւան կժամանի հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, եւ կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.