Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ «Պորտուի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման անդրադարձել է Հայաստանի դեմ Եվրո-2016-ի խաղին:
«Գիտենք, որ հայերը միանգամից նետվելու են առաջ, քանի որ խաղալու են տանը: Որոշ առումներով մեզ համար բարդ է լինելու, սակայն մենք պատրաստ ենք դրան: Մեզ սպասում է բարդ հանդիպում, որի հետ են կապված մեր բոլոր մտքերը: Ունենք հիանալի կազմ, իսկ թիմում մթնոլորտը հրաշալի է: Չեմ կասկածում, որ կարող ենք 3 միավորով հեռանալ Հայաստանից»,- Կուարեժմայի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն արդեն ժամանել է Թբիլիսի, որտեղ Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում 4-օրյա հավաք անցկացնելուց հետո հունիսի 12-ին կուղեւորվի Հայաստան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի