Կուարեժմա. Հայաստանի հավաքականը միանգամից նետվելու է առաջ

16:22   8 հունիսի, 2015

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ «Պորտուի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման անդրադարձել է Հայաստանի դեմ Եվրո-2016-ի խաղին: 

«Գիտենք, որ հայերը միանգամից նետվելու են առաջ, քանի որ խաղալու են տանը: Որոշ առումներով մեզ համար բարդ է լինելու, սակայն մենք պատրաստ ենք դրան: Մեզ սպասում է բարդ հանդիպում, որի հետ են կապված մեր բոլոր մտքերը: Ունենք հիանալի կազմ, իսկ թիմում մթնոլորտը հրաշալի է: Չեմ կասկածում, որ կարող ենք 3 միավորով հեռանալ Հայաստանից»,- Կուարեժմայի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն արդեն ժամանել է Թբիլիսի, որտեղ Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում 4-օրյա հավաք անցկացնելուց հետո հունիսի 12-ին կուղեւորվի Հայաստան: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.