10:44  ,  8 հունիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականը ժամանել է Թբիլիսի (ֆոտո)

Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի 7-ի գիշերը Լիսաբոնից ժամանել է Թբիլիսի, գրում է A Bola-ն:

Վրաստանի մայրաքաղաքում Ֆերնանդու Սանտուշի թիմը Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում կանցկացնի 4-օրյա հավաք, որից հետո հունիսի 12-ին կժամանի Հայաստան: Պորտուգալիայի հավաքականի կազմում Թբիլիսի են մեկնել Հայաստանի դեմ խաղին հրավիրված բոլոր՝ 25 ֆուտբոլիստները:

Հայաստանի հավաքականի դեմ պորտուգալացիները խաղալու են հունիսի 13-ին Երեւանում, իսկ 3 օր անց ընկերական հանդիպում են անցկացնելու իտալացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով