10:44 8 հունիսի, 2015Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի 7-ի գիշերը Լիսաբոնից ժամանել է Թբիլիսի, գրում է A Bola-ն:
Վրաստանի մայրաքաղաքում Ֆերնանդու Սանտուշի թիմը Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում կանցկացնի 4-օրյա հավաք, որից հետո հունիսի 12-ին կժամանի Հայաստան: Պորտուգալիայի հավաքականի կազմում Թբիլիսի են մեկնել Հայաստանի դեմ խաղին հրավիրված բոլոր՝ 25 ֆուտբոլիստները:
Հայաստանի հավաքականի դեմ պորտուգալացիները խաղալու են հունիսի 13-ին Երեւանում, իսկ 3 օր անց ընկերական հանդիպում են անցկացնելու իտալացիների հետ:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.