16:45  ,  6 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Բրիտանացի Էնդի Մարեյի հետ պայքարում սերբ թենիսիստը հաղթեց հինգ սեթում:

Հունիսի 5-ին սկսված հանդիպումը մնացել էր անավարտ մթության պատճառով: Առաջին երկու սեթերում 6:3, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, երրորդ սեթում ուժեղ էր եղել Մարեյը՝ 7:5: Չորրորդ սեթում հաշիվը 3:3 էր, երբ ընդհատվեց պայքարը: Հունիսի 6-ին Մարեյը հաղթանակի է հասցրել չորրորդ սեթը՝ 7:5: Սակայն վերջին սեթում Ջոկովիչը մեծ առավելություն է ունեցել՝ 6:1:

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան՝ պայքարից դուրս թողնելով ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով