Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Սաութհեմփթոնի» պաշտպան Ժոզե Ֆոնտեն անդրադարձել է Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանում:
«Գիտենք, որ բարդ հանդիպում է սպասում մեզ։ Մենք երբեք չենք հաղթել Հայաստանում եւ ցանկանում ենք ընդհատել այդ շարքը։ Կշարունակենք քրտնաջան մարզվել, որպեսզի վաստակենք 3 միավոր։ Իհարկե, բոլորը ցանկանում են խաղալ, բայց թիմի շահերն առաջնային են։ Վերջնական որոշումը մարզիչինն է»,- Ֆոնտեի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ առաջին խաղում պորտուգալացիները տնային հաղթանակ էին տարել նվազագույն հաշվով: Երեւանյան հանդիպումից առաջ Պորտուգալիայի հավաքականը 4-օրյա հավաք կանցկացնի Թբիլիսիում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի