16:10 5 հունիսի, 2015Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Սաութհեմփթոնի» պաշտպան Ժոզե Ֆոնտեն անդրադարձել է Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանում:
«Գիտենք, որ բարդ հանդիպում է սպասում մեզ։ Մենք երբեք չենք հաղթել Հայաստանում եւ ցանկանում ենք ընդհատել այդ շարքը։ Կշարունակենք քրտնաջան մարզվել, որպեսզի վաստակենք 3 միավոր։ Իհարկե, բոլորը ցանկանում են խաղալ, բայց թիմի շահերն առաջնային են։ Վերջնական որոշումը մարզիչինն է»,- Ֆոնտեի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ առաջին խաղում պորտուգալացիները տնային հաղթանակ էին տարել նվազագույն հաշվով: Երեւանյան հանդիպումից առաջ Պորտուգալիայի հավաքականը 4-օրյա հավաք կանցկացնի Թբիլիսիում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.