Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի մայիս ամսվա խորհրդանշական հավաքականում:
Մխիթարյանն արժանացել է 8 միջին գնահատականի: «Բորուսիայից» խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաեւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումեսլը, ով եւս ստացել է 8 բալ:
Մայիսին Մխիթարյանը Բունդեսլիգայում անցկացրել է 4 խաղ եւ դարձել է մեկ գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել էր 28 հանդիպման՝ խփելով 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի