01:21  ,  31 մայիսի, 2015

Մեսիի դուբլը «Բարսելոնային» դարձրեց Իսպանիայի գավաթակիր (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնան» ռեկորդային 27-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր: Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչն այս տարի անցկացվեց Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում, որտեղ հյուրընկալվեց Բիլբաոյի «Աթլետիկը» եւ պարտվեց 1:3 հաշվով: Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, իսկ բասկերը հաշիվը թրջեցին վերջնամասում:

«Բարսելոնայի» ավագ Չավին փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին եւ վերջին խաղն անցկացրեց «Նոու Կամպում»: Ընթացիկ մրցաշրջանի վերջում իսպանացի 35-ամյա կիսապաշտպանը տեղափոխվելու է քաթարյան «Ալ Սադ»:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լուիս Էնրիկեի թիմը դարձել էր նաեւ Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում հունիսի 6-ին Բեռլինում մրցելու է Թուրինի «Յուվենտուսի» հետ: Թուրինցիները եւս այս տարի դարձել են Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ

«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 1:3

Ինակի Ուիլյամս, 80 – Լիոնել Մեսի, 20, 74, Նեյմար, 36

«Աթլետիկ». Հերերին, Բուստինզա, Բալենսիագա, Էչեիտա, Լապորտե, Սան Խոսե, Բենյաթ (Իտուրասպե, 75), Ռիկո, Ուիլյամս, Իրաոլա (Սուսաետա, 58), Ադուրիս:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ալբա (Մաթյո, 77), Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա (Չավի, 56), Մեսի, Նեյմար, Սուարես (Պեդրո, 77):   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում