23:21  ,  21 մայիսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Գալոյանն ու Դանիելյանը կեսական միավոր են զիջում առաջատարներին

Վրաստանի Չակվի քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Գալոյանն ու Էլինա Դանիելյանը կեսական միավոր են զիջում միայն հաղթանակներ տարած Միխայելա Սանդուին (Ռումինիա), Ալինա Կաշլինսկայային (Ռուսաստան), Օլգա Գիրյային (Ռուսաստան) եւ Նինո Բացիաշվիլիին (Վրաստան):

Երրորդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Վրաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի՝ Նանա Ձագնիձեի հետ: Լիլիթ Գալոյանը սեւերով միավորը կիսել է լեհ Մոնիկա Սոցկոյի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Կուրսովան, Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2-ական, Աննա Հայրապետյանը՝ 1, Սուսաննա Գաբոյանը՝ կես միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս