23:21 21 մայիսի, 2015Վրաստանի Չակվի քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Գալոյանն ու Էլինա Դանիելյանը կեսական միավոր են զիջում միայն հաղթանակներ տարած Միխայելա Սանդուին (Ռումինիա), Ալինա Կաշլինսկայային (Ռուսաստան), Օլգա Գիրյային (Ռուսաստան) եւ Նինո Բացիաշվիլիին (Վրաստան):
Երրորդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Վրաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի՝ Նանա Ձագնիձեի հետ: Լիլիթ Գալոյանը սեւերով միավորը կիսել է լեհ Մոնիկա Սոցկոյի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Կուրսովան, Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2-ական, Աննա Հայրապետյանը՝ 1, Սուսաննա Գաբոյանը՝ կես միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.