18:44  ,  12 հունիսի, 2012

Միշել Տեր-Զաքարյան. Ես միակ մարզիչը չեմ, ում հետ են հրավիրում հարազատ ակումբ

Ես ուրախ եմ, որ «Կլերմոնում» կատարածս աշխատանքի շնորհիվ ստիպեցի «Նանտին» դարձյալ անդրադառնալ ինձ, ասել է երեք մրցաշրջան անընդմեջ Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Կլերմոն» թիմը մարզած Միշել Տեր-Զաքարյանը հարազատ «Նանտ» տեղափոխվելու կապակցությամբ։

«Այսպիսի իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր մարզիչ։ Իհարկե, ինձ համար ցավալի էր, որ ինձ, կոպիտ ասած՝ դուրս հանեցին «Նանտից»։ Բայց ես ուրախ եմ, որ «Կլերմոնում» կատարածս աշխատանքի շնորհիվ ստիպեցի «Նանտին» դարձյալ անդրադառնալ ինձ։ Սա իմ փոքր հաղթանակն է»,- Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է France Football-ը։

2008-ին Տեր-Զաքարյանը «Նանտի» ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով հեռացավ թիմից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում