22:47  ,  10 մայիսի, 2015

Մադրիդ. Մարեյը եզրափակիչում շանս չտվեց Նադալին

Աշխարհի երրորդ ռակետ Էնդի Մարեյը նվաճեց Մադրիդում կայացած թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի չեմպիոնական տիտղոսը:

Եզրափակիչում բրիտանացի թենիսիստը 2 սեթում վստահ հաղթանակ տարավ իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ 6:3, 6:2: Մրցախաղը տեւեց 1 ժամ 27 րոպե:

Մարեյը նվաճեց կարիերայի 33-րդ տիտղոսը: 27-ամյա բրիտանացին Նադալին առաջին անգամ հաղթեց գրունտի վրա:

Տեսանյութում ներկայացված են Մադրիդի մրցաշարի լավագույն հարվածները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում