14:48  ,  5 մայիսի, 2015

ՖԻԴԵ-ն փոփոխություն է մտցրել դասակայն պարտիայի խաղաժամանակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան փոփոխել է պարտիայի ժամանակի վերահսկման կարգը տարբեր մրցաշարերի համար։ Փոփոխությունը վերաբերում է նաեւ աշխարհի չեմպիոնական մրցամարտերին։

Աշխարհի անհատական առաջնություններում առաջին 40 քայլերի համար կտրվի 100 րոպե (նախկինում 120 րոպե էր), հաջորդ 20 քայլերին՝ 50 րոպե (նախկինում 60 րոպե էր), պարտիայի ավարտին՝ 15 րոպե (նախկինում էլ էր 15 րոպե)։ Պարտիայի հենց սկզբից ամեն քայլի համար կավելացվի 30 վայրկան (նախկինում ավելացվում է 60-րդ քայլից հետո)։

Փոփոխությունները հաստատվել են Չինաստանի Չենդու քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում։ ՖԻԴԵ-ն նաեւ պայմանագրեր է կնքել Վրաստանի ներկայացուցիչների հետ 2017թ. Աշխարհի Գավաթը Թբիլիսիում, 2018թ. Համաշխարհային օլիմպիադան Բաթումում անցկացնելու վերաբերյալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով