15:54  ,  2 մայիսի, 2015

Հովհաննես Դավթյանը՝ Գրան պրի մրցաշարի հաղթող (ֆոտո)

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հովհաննես Դավթյանը նվաճել է 60 կգ քաշային կարգի ոսկե մեդալը: Եզրափակիչում հայ մարզիկը պարտության է մատնել գերմանացի Տոբիաս Էնգլմայերին:

Հովհաննես Դավթյանը Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի  համաշխարհային տուրի Գրան պրի շարքում ոսկե մեդալ նվաճած Հայաստանի միակ ներկայացուցիչն է:

66 կգ քաշային կարգում Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ առաջին գոտեմարտում պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Բարուխ Շմայլովին:

73 կգ քաշային կարգում Դավիթ Նիկողոսյանը չի կարողացել հաղթահարել նախնական փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English