22:05  ,  30 ապրիլի, 2015

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը մնացել է 10-րդ տեղում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի վարկանիշը 2770-ից բարձրացել է 2776: Հայ գրոսմայստերը մնացել է 10-րդ տեղում:

Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Վարկանիշը զգալիորեն բարելավել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը 6-րդից բարձրացել է երկրորդ տեղ:


ՖԻԴԵ, դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2876
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2804
3. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2803
4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2799
5. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2798
6. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2780
7. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2778
8. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2777
9. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2776
10. Լեւոն Արոնյանը (Հայաստան)՝ 2776

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով