22:05 30 ապրիլի, 2015Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի վարկանիշը 2770-ից բարձրացել է 2776: Հայ գրոսմայստերը մնացել է 10-րդ տեղում:
Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Վարկանիշը զգալիորեն բարելավել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը 6-րդից բարձրացել է երկրորդ տեղ:
ՖԻԴԵ, դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2876
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2804
3. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2803
4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2799
5. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2798
6. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2780
7. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2778
8. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2777
9. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2776
10. Լեւոն Արոնյանը (Հայաստան)՝ 2776
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.